Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Սոսան մեկնաբանել է ազգային հավաքականի հաղթանակը Կատարում կայացած աշխարհի առաջնությունում։
«Ընտրե՞լ Մարադոնայի և Մեսսիի միջև: Դա նման է հայրիկի և մայրիկի միջև ընտրությանը»,- Սոսայի խոսքն է մեջբերել pianetamilan.it-ը։
Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչում Արգենտինան 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային։ Այս հանդիպմանը Մեսսին երկու գոլ է խփել։ Արգենտինացին ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։