«Ռեալի» նախկին ֆուտբոլիստներ Ռաուլ Գոնսալեսն ու Ալվարո Արբելոան առաջիկա տարիներին կդիտարկվեն որպես թիմի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու։
Այս պահին 45-ամյա նախկին հարձակվողը աշխատում է «սերուցքայինների» երկրորդ թիմում, իսկ երիտասարդական թիմը գլխավորում է 39-ամյա Արբելոան։
Ըստ Marca-ի, Ռաուլի և Արբելոայի աշխատանքը իրենց ներկայիս պաշտոններում բարձր է գնահատվում Մադրիդի «Ռեալի» ղեկավարության կողմից, և երկուսն էլ ակումբի կողմից արդեն դիտարկվում են որպես Կարլո Անչելոտիի պոտենցիալ փոխարինող՝ որպես հիմնական թիմի գլխավոր մարզիչ:
Իտալացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։