«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբի երիտասարդ խաղացողների մասին։
«Պեդրին ու Գավին ավելի լավն են, քան ես ու Ինյեստան էինք 20 տարեկանում։ Նրանք արդեն այսօր կարևոր դեր են խաղում։ Ինչ վերաբերում է Անսու Ֆատիին, մրցաշրջանի երկրորդ կեսում նա ավելի կարևոր ֆունկցիաներ կկատարի։ Մենք աստիճանաբար ներգրավվել ենք նրան խաղի մեջ, բայց մնացած կես տարում նրանից շատ բան կախված կլինի»,- Չավիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
«Բարսելոնան» 14 խաղից հետո 37 միավոր ունի ու գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։