Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն մոտ ժամանակներս կհեռանա «Սևիլյայից»։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը մտադիր է հայտարարել 30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի խզման մասին։ Իսկոյի գործող պայմանագիրը «Սևիլյայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։
Իսկոն «Սևիլյա» էր տեղափոխվել նախորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով «Ռեալից» հեռանալուց հետո։