Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Աշխարհի առաջնության հերթական ռեկորդն է սահմանել։
35-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է ԱԱ-2022-ի լավագույն խաղացող և դարձել պատմության մեջ առաջին խաղացողը, ով երկու անգամ ստացել է Աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը»:
Նա այս մրցանակն էր ստացել նաև 8 տարի առաջ կայացած Աշխարհի առաջնությունում, երբ Արգենտինան եզրափակչում պարտվեց Գերմանիային (0:1):
Պաշտոնապես ՖԻՖԱ-ն 1982 թվականից ի վեր է միայն ընտրում մրցաշարի լավագույն խաղացողին։