Կատարում ավարտվեց աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային ու հռչակվեց չեմպիոն։
Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Արգենտինայի և «Ասթոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։
11-մետրանոց հարվածաշարում Մարտինեսը որսաց մեկ հարված, իսկ լրացուցիչ ժամանակի ընթացքում, երբ հաշիվը 3-3 էր, անհավանական սեյվ արեց՝ փրկելով իր թիմին։