Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ընդգրկվել է իր ազգային հավաքականի մեկնարկային կազմում Ֆրանսիայի հետ ԱԱ-2022-ի եզրափակչի խաղի համար։
Այս հանդիպումը 35-ամյա ֆուտբոլիստի համար կլինի 26-րդն աշխարհի առաջնությունում։
Նա այս ցուցանիշով արդեն առաջինն է՝ առաջ անցնելով գերմանացի նախկին պաշտպան Լոտար Մատեուսից, ով ունի 25 խաղ ԱԱ-ներում։
Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: