UFC-ի թեթև քաշային կարգում 9-րդ տեղը գտնվող Արման Ծառուկյանը (19-3) կարծում է, որ Չարլզ Օլիվեյրան (33-9) կամ Բենիլ Դարիուշը (22-4) կարող են լինել իր հաջորդ մրցակիցները: Այս մասին նա ասել է UFC-ի մամուլի ասուլիսում։
«Ես շատ եմ ցանկանում, որ իմ հաջորդ մենամարտը լինի տիտղոսի համար:
Իմ նպատակն է հաղթել բոլորին իմ ճանապարհին։ Բայց ես կցանկանայի մենամարտել Չարլզ Օլիվեյրայի կամ Բենիլ Դարիուշի հետ, քանի որ արժանի եմ մենամարտել մեծանուն մարտիների հետ»։
Լաս Վեգաս քաղաքում UFC Fight Night 216-ում Ծառուկյանը մրցավարների միաձայն որոշմամբ (30-27, 30-27, 30-27) հաղթել է Դամիր Իսմագուլովին: