Ավստրալիայի առաջնության «Մելբուրն Սիթի» — «Մելբուռն Վիկտորի» հանդիպումը դադարեցվել է երկրպագուների և խաղացողների միջև զանգվածային ծեծկռտուքի պատճառով, հայտնում է Fox Sports-ը։
Երբ հաշիվը 1-0 էր հօգուտ տանտերերի՝ երկրպագուները վազեցին խաղադաշտ և նրանցից մեկն աղբամանով հարվածել է տանտերերի դարպասապահ Թոմ Գլովերին:
Դրանից հետո խաղադաշտում ֆուտբոլիստների ու երկրպագուների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է սկսվել։
Գլխավոր մրցավարը որոշել է դադարեցնել հանդիպումը։ Հանդերձարանում բժիշկները օգնել են դարպասապահին։ Նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում։