Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) 4-րդ տեղն է զբաղեցրել մրցաշարում: Երկամարտում նա գրանցել է 238 կգ արդյունք: Այս կարգում մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճել է Նորվեգիայի ներկայացուցիչ Ամենա Սոլֆրիդը (260 կգ):
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Լիանա Գյուրջյանը (81 կգ) երկամարտում 237 կգ արդյունք է գրանցել և զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Այս կարգում չեմպիոն է հռչակվել Չինաստանի ներկայացուցիչ Լիանգը (270 կգ)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամվել Գասպարյանը նվաճել է բրոնզե մեդալ: Սամվելը պոկեց 175 կգ, հրեց 214 կգ և երկամարտի 389 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը:
Հայաստանի վերջին ներկայացուցիչները՝ Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 17-ին։