«Ստրասբուրգի» և Ճապոնիայի հավաքականի դարպասապահ Էյջի Կավասիման հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին։
«Աշխարհի առաջնությունում ես մեծ ուրախություն կիսեցի մարդկանց հետ, ովքեր մտածում են Ճապոնիայի մասին, որտեղ ես ծնվել եմ:
Ես շատ հպարտ եմ, որ կյանքիս վերջին 15 տարին անցկացրել եմ Ճապոնիայի ազգային հավաքականում։ Այժմ ես կցանկանայի կենտրոնանալ սեփական առաջադրանքների վրա»,- գրել է Կավասիման սոցցանցում։
Ճապոնիայի հավաքականի կազմում իր նորամուտը դարպասապահը նշել է 2008 թվականին։ Ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 95 հանդիպում։