Ֆրանսիացի պաշտպան Տեո Էռնանդեսը խոսել է ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հետ սպասվող հանդիպման մասին։
«Մեսսին մեզ չի վախեցնում։ Արգենտինայի հավաքականը շատ ուժեղ թիմ է։ Մենք գիտենք, որ հանդիպումը հիանալի է լինելու: Մենք մի քանի օր ունենք նախապատրաստվելու համար»,- Էռնանդեսի խոսքն է մեջբերել TF1-ը:
ԱԱ 2022-ում Էռնանդեսը մասնակցել է 5 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
ԱԱ 2022-ի եզրափակիչում Ֆրանսիան կմրցի Արգենտինայի հետ։ Խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ «Լուսայիլ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։