Մարոկկոյի հավաքականը դուրս է եկել Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, ինչը տեղի է ունեցել աֆրիկյան թիմերի շրջանում առաջին անգամ Մունդիալի պատմության մեջ։
Նախկինում աֆրիկյան հավաքականներին հաջողվել էր դուրս գալ միայն մրցաշարի քառորդ եզրափակիչ: Աֆրիկայի պատմության լավագույն խաղացողներից մեկը՝ Դիդյե Դրոգբան, կարծում է, որ այս օրինակը կօգնի աֆրիկյան մյուս թիմերին.
«Աֆրիկյան թիմերն այս Աշխարհի առաջնությունում շատ բան են սովորել: Մարոկկոյի սխրանքը վստահություն և ուժ կտա մյուս թիմերին։
Դա ոգեշնչում է այլ թիմերին: Մարոկկոն հիմա կորցնելու ոչինչ չունի։ Նրանք հավատում են իրենց ուժերին»,- Դրոգբայի խոսքերն է մեջբերում BBC One-ը:
Այս պահին ավարտվել է կիսաեզրափակչի Մարոկկո-Ֆրանսիա հանդիպման առաջին խաղակեսը։ Թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվով՝ հօգուտ ֆրանսիացիների։