Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը բացառիկ ցուցանիշ է գրանցել։
«Ատլետիկոն» ներկայացնող ֆուտբոլիստը մեկնարկային րոպեներից դաշտ է դուրս եկել ԱԱ-2022-ի՝ Մարոկկոյի հետ կիսաեզրափակիչ խաղում։
Հարձակվողն աշխարհի առաջնությունում մասնակցել է Ֆրանսիայի հավաքականի վերջին 18 հանդիպումներին։ Նման բան նախկինում չի եղել այս թիմի պատմության մեջ։
Ֆրանսիան 5-րդ րոպեին առաջ է անցել հաշվի մեջ։