L’Equipe-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան-Ֆիլիպ Լեկլերը Sport-express-ի հետ զրույցում խոսել է ԱԱ 2022-ի Ֆրանսիա — Մարոկկո կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ։ Լեկլերը պատասխանել է այն հարցին, թե ինչպես են ֆրանսիա Մբապպեն և մարոկկացի Հակիմին խաղալու նույն եզրում։ Նրանք թիմակիցներ են ՊՍԺ-ում։
«Այն փաստը, որ նրանք թիմակիցներ են, կարող է ազդել ոչ միայն Մբապպեի, այլև Հակիմիի խաղի վրա։ ՊՍԺ-ում մենք տեսնում ենք Աշրաֆին, որը շատ հաճախ ավելի լավ է հարձակվում, քան պաշտպանվում, ինչպես այսօրվա պաշտպանների մեծ մասը:
Այսպիսով, գաղափարն այն է, որ Հակիմին լավ է ճանաչում Մբապպեին, ուստի նա շատ կենտրոնացած կլինի նրա վրա, ու չի կարողանա գրոհել, ինչպես սովորաբար անում են ժամանակակից եզրային պաշտպանները:
Հնարավոր է, Դեշամը փոխի Մբապպեի և Դեմբելեի եզրերը։ Այս դեպքում Մբապեն այլևս մենակ չի գտնվի իր ընկերոջ՝ Հակիմիի հետ»։
Ֆրանսիա — Մարոկկո խաղը կմեկնարկի 23։00-ին։
Թիմերի մեկնարկային կազմերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։