Պիրս Մորգանը պատմության մեծագույն ֆուտբոլիստ է համարում Կրիշտիանու Ռոնալդուին, այլ ոչ թե Լիոնել Մեսսիին։
«Կարծում եմ՝ Մեսսին հիանալի խաղաց Խորվաթիայի հետ: Նա ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողներից մեկն է։ Բայց հարցն այն է, արդյոք նա լավագույնն է։
Այս հարցում ես միշտ կպաշտպանեմ Ռոնալդուին։ Կարծում եմ՝ նա արժանի է այս կոչմանը։
Մեկ Մունդիալը քեզ չի դարձնում մեծագույնը: Մեսսին դեռ չի էլ հաղթել այն»: — Մորգանի խոսքն է մեջբերել talkSPORT-ը։
Հիշեցնենք, որ Արգենտինան դուրս է եկել ԱԱ 2022-ի եզրափակիչ, որտեղ կխաղա Ֆրանսիա — Մարոկկո զույգի հաղթողի հետ։