55.000 երկրպագու կաջակցի Մարոկկոյի հավաքականին 2022 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի Ֆրանսիայի հավաքականի հետ առաջիկա խաղում, հայտնում է RMC Sport-ը։
Հանդիպումը կկայանա «Ալ-Բեյթ» մարզադաշտում, ընդհանուր առմամբ, հանդիպմանը սպասվում է մոտ 69.000 երկրպագու։
Հենց այդքան հանդիսական է տեղավորում մարզադաշտը: Նշվում է, որ Մարոկկոյի հավաքականի 55 հազար երկրպագուների թվում կընդգրկվեն Կատարում գտնվող Մարոկկոյի սփյուռքի ներկայացուցիչները, ինչպես նաև մրցաշարի ընթացքում երկիր ժամանած երկրպագուները։
Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Հանդիպման հաղթողը Աշխարհի առաջնության եզրափակիչում կխաղա Արգենտինայի ընտրանու հետ (դեկտեմբերի 18), պարտվողը՝ Խորվաթիայի հետ երրորդ տեղի համար խաղում (դեկտեմբերի 17)։