Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Լուկա Մոդրիչը չի կարողացել պատասխանել այն հարցին, թե արդյոք Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը վերջինն է լինելու իր կարիերայում։
«Վերջին խաղը կանցկացնե՞մ Խորվաթիայի հավաքականի կազմում: Չգիտեմ, կտեսնենք։
Հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ։ Բրոնզե մեդալի համար հանդիպում է մեզ սպասվում, և մենք պետք է պատրաստ լինենք»,- 37-ամյա կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում իսպանական Marca-ն։
Խորվաթիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ մրցաշարի եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում զիջելով Արգենտինային 0։3 հաշվով։ Երրորդ տեղի համար խաղում Խորվաթիան կհանդիպի Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների խաղում պարտություն կրող ընտրանու հետ։ ԱԱ-ի բրոնզե մեդալակիրը հայտնի կդառնա դեկտեմբերի 17-ին։