Կրիշտիանու Ռոնալդուին նկատել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում, հայտնում է Relevo-ն:
Ֆուտբոլիստը թույլտվություն է ստացել մադրիդյան ակումբից՝ մարզավիճակը պահպանելու համար մարզվել «Վալդեբեբաս» մարզահամալիրում։ Ֆուտբոլիստը մարզվել է Մադրիդի «Ռեալի» խաղացողներից առանձին, ովքեր մարզվել են Կարլո Անչելոտիի ղեկավարությամբ։
Աղբյուրը նշում է, որ Ռոնալդուն չի շփվել «Արքայական ակումբի» ֆուտբոլիստների հետ։ Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» ներկայումս շահագրգռված չէ բանակցությունների մեջ մտնել 37-ամյա պորտուգալացու հետ։
Կրիշտիանու Ռոնալդուն ազատ գործակալ է. նոյեմբերին նա կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։