Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին 2022 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Խորվաթիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո (3-0) տեսանյութ է հրապարակել հանդերձարանից։
Տեսանյութում Օտամենդին և նրա թիմակիցները երգում են. «Բրազիլացիներ, ի՞նչ է պատահել. «Պենտակամպեոնները» ջախջախված են։ Մեսսին գնաց Ռիո և մնաց գավաթի հետ։ Մենք արգենտինական հանցախումբ ենք և միշտ կապրենք, քանի որ աշխարհի չեմպիոն դառնալու երազանք ունենք։ Ես այդպիսին եմ, ես արգենտինացի եմ, չեմ մոռանա Մարադոնայի ու Ֆոլքլենդյան կղզիների մասին։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ և եկել եմ ձեզ աջակցելու, ես հետևում եմ Արգենտինային ամենուր»։
Հիշեցնենք, որ բրազիլացիները ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում հետխաղային 11 մետրանոցներով պարտվել էին Խորվաթիային։
Արգենտինայի հավաքականի մրցակիցը ԱԱ 2022-ի եզրափակչում կորոշվի կիսաեզրափակիչ երկրորդ Ֆրանսիա – Մարոկկո խաղից հետո։ Թիմերը կխաղան այսօր՝ դեկտեմբերի 14-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։