Ամերիկացի լրագրող Գրանտ Ուոլը մահացել է ԱԱ-2022-ի Արգենտինա-Նիդերլանդներ հանդիպման ժամանակ՝ աորտայի անևրիզմայի պատճառով։ Այս մասին հայտնել է թղթակցի կինը՝ Սելին Գունդերը, հայտնում է CBS-ը:
Ուոլը իրեն վատ էր զգացել Լուսաիլի մարզադաշտի մեդիա տրիբունայում:
Նա բուժօգնություն է ստացել մարզադաշտում և տեղափոխվել հիվանդանոց, որից հետո հայտնի է դարձել նրա մահվան մասին։
Լրագրողը 48 տարեկան էր, նա աշխատում էր CBS Sports-ում և հայտնի է որպես The Beckham Experiment գրքի հեղինակ։ Կատարի մրցաշարը Աշխարհի ութերորդ առաջնությունն էր, որում նա աշխատում էր։