Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Լուկա Մոդրիչը ԱԱ-2022-ի 1/2 եզրափակիչ Արգենտինայի հետ խաղից հետո (0:3) հաջողություն է մաղթել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին մրցաշարի եզրափակչում։
«Հուսով եմ, որ Մեսսին կհաղթի Աշխարհի առաջնությունը։ Նրան հաջողություն եմ մաղթում եզրափակչում։ Նրա մեջ առկա է ֆուտբոլային մեծություն»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Depor-ը։
Հիշեցնենք, որ Կատարում անցկացվող Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը կխաղա Ֆրանսիա-Մարոկկո զույգի հաղթողի հետ։
Խորվաթիայի հավաքականը կխաղա երրորդ տեղի համար խաղում, որը կկայանա դեկտեմբերի 17-ին։ 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին։