Մարոկկոյի երկրպագուները չեն կարողացել մեկնել Կատար՝ ներկա լինելու 2022 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Ֆրանսիայի դեմ կայանալիք հանդիպմանը:
«Կատարի իշխանությունների կողմից սահմանած վերջին սահմանափակումների պատճառով մենք ափսոսանք ենք հայտնում Qatar Airways-ի կողմից իրականացվող չվերթների չեղարկման մասին», — ասվում է Royal Air Maroc-ի հայտարարության մեջ:
Այդ պատճառով երկրպագուները, ովքեր ցանկանում էին ներկա գտնվել Ֆրանսիա-Մարոկկո հանդիպմանը և արդեն պատվիրել են Կատարի հյուրանոցային համարներ, չեն կարողանա մեկնել Կատար:
Մարոկոյի ավիաընկերությունն ավելի վաղ ասել էր, որ կկազմակերպի 30 լրացուցիչ թռիչքներ՝ օգնելու երկրպագուներին ներկա լինել 2022 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղին, սակայն երեքշաբթի՝ դեկտեմբերի 13-ին, պարզվեց, որ նախատեսված է ընդամենը 14 թռիչք:
Ավիաընկերությունը ներողություն է խնդրել իր բոլոր հաճախորդներից, որոնց թռիչքները չեղարկվել են, և վերադարձրել է տոմսերի գումարը:
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի Ֆրանսիա — Մարոկկո հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 14-ին։