«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Թեո Էրնանդեսը խոստովանել է, որ ցանկանում է հաղթել աշխարհի առաջնությունը՝ հանուն վնասվածք ստացած եղբոր՝ Լուկաս Էրնանդեսի։
«Ես խաղում եմ ինձ համար և եղբորս համար: Երբ մարզիչն ինձ հրավիրեց հավաքական, Լուկասը հպարտանում էր ինձնով, իսկ ես՝ նրանով։ Ազգային հավաքականի բոլոր խաղացողները կցանկանային, որ նա հիմա մեզ հետ լիներ։ Նրա համար հեշտ չէ, նա ծանր վնասվածք է ստացել։ Ես ուզում եմ հաղթել եղբորս համար. Մենք ամեն օր խոսում ենք այն պահից, երբ նա հեռացավ թիմի ց»,- Էրնանդեսի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
Հիշեցնենք, որ «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Լուկաս Էրնանդեսը ծնկի խաչաձեւ կապանների վնասվածք էր ստացել ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Ավստրալիայի հետ խաղում (4:1): Վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը բաց կթողնի ոչ միայն աշխարհի առաջնությունը, այլև մրցաշրջանի մնացած հատվածը։