Լեոնել Մեսսին 11 մետրանոցից երեկ կայացած խաղում գրավեց Խորվաթիայի հավաքականի դարպասն Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում և դարձավ Արգենտինայի հավաքականի լավագույն ռմբարկուն մրցաշարի պատմության մեջ։
Լեոն այժմ ունի 11 գոլ Աշխարհի առաջնություններում։
Անգլիացի լրագրող Փիրս Մորգանն արձագանքել է Լեոյի գոլին։ Նա ռեթվիթ է արել Մեսսիի հետ լուսանկարը և մակագրել․
«Մեսսին հիանալի է, երկրորդ լավագույն արգենտինացին պատմության մեջ»,- գրել է Մորգանը: