ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին ու հարձակվող Կիլիան Մբապեն, ովքեր այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կհանդիպեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, մրցաշարում նույն առավելագույն արագությունն են զարգացրել։ Այս մասին հայտնում է Squawka-ն։
24-ամյա մարոկկացի Հակիմիի և 23-ամյա ֆրանսիացի Մբապպեի առավելագույն արագությունը կազմում է 35,3 կմ/ժ։
Մարոկկոն աֆրիկյան առաջին երկիրն է, որը դուրս է եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Հաքիմին, ով ծնվել է Իսպանիայի Մադրիդ քաղաքում, որոշել է ներկայացնել այն երկիրը, որտեղ ծնվել են իր ծնողները։
Մբապպե Ֆրանսիայի կազմում հաղթել է Ռուսաստանում կայացած աշխարհի վերջին առաջնությունում։