«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը հետաքրքրված է նոր մարտահրավերով և ցանկանում է այլ թիմ տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պավարդի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Պաշտպանի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Գերմանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է այս ամառ բաց թողնել Պավարին, եթե առաջարկ արվի։
Հիշեցնենք, որ Պավարը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում 26-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը մասնակցել է Գերմանիայի առաջնության 13 հանդիպման եւ դարձել մեկ գոլի հեղինակ։