Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էրվե Ռենարը մեկնաբանել է Մարոկկոյի հավաքականի ելույթը ԱԱ-2022-ում։
«Ես ֆրանսիացի եմ, ունեմ ֆրանսիական անձնագիր, բայց ես երկրպագելու եմ Մարոկկոյի հավաքականին», — Ռենարի խոսքերն է մեջբերում RMC-ն:
«Երբ դու գլխավոր ֆավորիտ ես, կորցնելու բան ունես: Մարոկկոն ամեն ինչ ունի հաղթելու համար։ Ինչ-որ առումով նրանք արդեն հաղթել են՝ հաշվի առնելով իրենց արածը»,- հավելել է մասնագետը:
Ինքը՝ Էրվե Ռենարը, գլխավորել է Մարոկկոյի հավաքականը 2016-ից 2019 թվականներին և կարողացել է վերջին 20 տարվա մեջ թիմին առաջին անգամ դուրս բերել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ (2018թ)։
Սաուդյան Արաբիայի հավաքականի հետ Ռենարը ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում հաղթեց Արգենտինայի ընտրանուն, սակայն արդյունքում սաուդցիները փլեյ-օֆֆ դուրս չեկան։