Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մոտ է իր զբաղեցրած պաշտոնը լքելուն։
Լրագրող Նիկոլո Սկիրայի խոսքերով՝ ֆեդերացիայի ղեկավարությունն արդեն որոշել է Սանտուշի փոխարինող առաջնահերթ թեկնածուներին։
Աղբյուրի տեղեկություններով՝ այդ պաշտոնի ֆավորիտը Ռուի Ժորժեն է, ով գլխավորում է Պորտուգալիայի երիտասարդական հավաքականը։ Մյուս տարբերակներն են «Մոնակոյի» նախկին մարզիչ Լեոնարդո Ժարդիմը և Լուիշ Կաստրոն, ով վերջերս աշխատել է Դոնեցկի «Շախտյորում»:
Հիշեցնենք, որ Սանտուշը Պորտուգալիայի հավաքականի հետ հաղթել է Եվրոպայի առաջնությունը և Ազգերի լիգան։ Աշխարհի այս առաջնությունից թիմը դուրս մնաց քառորդ եզրափակիչ փուլում։