«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի ծրագրել ձեռք բերել «Ռիվեր Փլեյթի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսին։ Իսպանացի մասնագետը հավանություն է տվել այս տրանսֆերին միայն հարձակվող Ֆերան Տորեսի՝ «Բարսելոնա» տեղափոխությունից հետո։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ալվարեսը 21,4 միլիոն եվրոյի դիմաց մանչեսթերյան թիմ տեղափոխվեց 2022 թվականի հունվարին, սակայն մրցաշրջանի մնացած հատվածն անցկացրեց «Ռիվեր Փլեյթում»:
Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: