«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է Արգենտինայի հավաքականում հարձակվող Լիոնել Մեսսիի դերի մասին։
«Մեսսիի համար աշխարհի առաջնությունը առաքելություն է թվում: Սա նրա և թիմի մնացած անդամների խնդիրն է: Նրանք այնքան համախմբված են նրա շուրջ իրենց խաղում։ Արգենտինայի հավաքականի գրեթե բոլոր խաղացողներն ասում են. «Մենք պատրաստվում ենք անառիկ պահել մեր դարպասը: Մրցակցի համար դժվար կլինի խաղալ մեր դեմ, բայց մենք ամեն ինչ ճիշտ կանենք, և այդ ժամանակ Լեոն կհաղթի մեզ հետ»։ Ահա թե ինչպես է են նրանք մտածում.
Արգենտինան ունի 10 հազոր ֆուտբոլիստ ու հանճարեղ հարձակվող: Նրանք ունեն նաև մրցաշարի լավագույն երկրպագուները։ Այս թիմն աճում է մրցաշարում։ Սա առաքելություն է։ Այս պահին Մեսսին ինքնուրույն է դա անում»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։