Զագրեբի «Դինամոյի» և Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է Bayern & Germany-ն։
Ըստ աղբյուրի՝ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը հունվարին գնահատվում է 10 մլն եվրո։ Նշվում է, որ Լիվակովիչը բաց է գերմանական ակումբ տեղափոխվելու համար։
2022/23 մրցաշրջանում Լիվակովիչը «Դինամոյի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում բաց է թողել 35 գոլ և չորս անգամ անառիկ պահել դարպասը։
2022 թվականինԿատարում կայացած Աշխարհի առաջնությունում Լիվակովիչը հինգ հանդիպում անցկացրեց, որոնցում բաց թողեց վեց գնդակ։