Դուբայում կայացած ընկերական խաղում «Արսենալը» 2-1 հաշվով հաղթեց «Միլանին»։
Լոնդոնյան թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Մարտին Օդեգաարդն ու Ռիս Նելսոնը։ Ռոսոներիների կազմում միակ գոլը խփեց Ֆիկայո Տոմորին։
Դեկտեմբերի 16-ին «Միլանը» ընկերական հանդիպում կանցկացնի «Լիվերպուլի» հետ, իսկ 17-ին «Արսենալը» կխաղա «Յուվենտուսի» հետ։