Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը բարձր է գնահատել 2022 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայի նկատմամբ հնարավոր հաղթանակի կարևորությունը։
«Եթե մենք հաղթենք Արգենտինային, ապա այս խաղը կլինի Խորվաթիայի պատմության ամենամեծ իրադարձությունը։ Սա մեզ համար ամենակարևոր, ամենանշանակալի հանդիպումներից մեկն է։
Չորս տարի անց նոր թիմի հետ հաջողությունը կրկնելը ֆանտաստիկ է: Ես դա մեծ հաջողություն եմ համարում։
Մենք մտանք աշխարհի լավագույն չորս թիմերի մեջ։ Սա ակնառու հաջողություն է Խորվաթիայի համար:
Հիանալի է, որ 2-րդ անընդմեջ աշխարհի առաջնությունում հայտնվեցինք հավաքականների լավագույն քառյակում»,- Դալիչի խոսքն է մեջբերել Goal-ը։