Արգենտինացի Էրնան Կրեսպոն կարծում է, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ավելի շատ արժանի է հաղթելու ԱԱ-2022-ում, քան մյուսները:
«Կարծում եմ, որ նա արժանի է բոլոր գավաթներին ֆուտբոլում, քանի որ նա այն խաղացողներից է, ովքեր մեծ հարգանքով են վերաբերվում խաղի ամեն ինչին՝ մրցակիցներին, կանոններին, երկրպագուներին, ակումբին կամ երկրին, որը նա ներկայացնում է: Չգիտեմ, թե ինչ կլինի այս աշխարհի առաջնությունում, բայց կարծում եմ, որ ֆուտբոլը նրան շատ բան է պարտական. նա արժանի է հաղթել աշխարհի առաջնությունում»,- ասել է Կրեսպոն:
Աշխարհի 2022 թվականի առաջնությունում Մեսսին հինգ հանդիպում է անցկացրել իր երկրի ազգային հավաքականի կազմում, որոնցում խփել է չորս գոլ։