«Նոայի» պաշտպան Արման Խաչատրյանը խզել է պայմանագիրն ակումբի հետ:
«Տեղեկացնում ենք, որ պաշտպան Արման Խաչատրյանը խզել է պայմանագիրը «Նոա»-ի հետ երկկողմանի համաձայնությամբ: Շնորհակալություն ենք հայտնում նրան ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում»,-ասված է հայտարարությունում:
Արման Խաչատրյանը «Նոա» էր տեղափոխվել «Նորավանքից», որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել էր Հայաստանի գավաթակիր: