Օլիվեր Կանը խոսել է Դոմինիկ Լիվակովիչի` «Բավարիա» հնարավոր տեղափոխության և Մանուել Նոյերի` ոտքի վնասվածքի մասին։
— Նոյերը որոշեց դադար վերցնել մրցաշարից: Նման սթրեսից հետո նա հանգստի կարիք ուներ։ Նոյերը լեռնադահուկային սպորտի մեծ սիրահար է և գնացել էր դահուկ վարելու:
Ես գիտեմ, որ նրան մի քանի անգամ զգուշացրել են, որ ձյունը շատ քիչ է, ամենուր քարեր կան դուրս եկախ, և վտանգավոր է քշել։ Բայց Նոյերը երբեք ոչ ոքի չի լսում:
Արդյունքում փրկարարները նրան հեռացրել են սարից, ուղղաթիռով տեղափոխել հիվանդանոց, վիրահատել։ Մինչև մրցաշրջանի ավարտը մենք կորցրինք դարպասապահին։ Դա սարսափելի է, քանի որ նա լավագույններից մեկն է աշխարհում։ Շատ լուրջ կորուստ թիմի համար.
Մենք հավատում ենք, որ նրա բուժումը լավ կանցնի, և նա կվերադառնա նպատակասլաց, բայց հիմա, այո, փոխարինման խնդիր ենք լուծում։ Բայց սա ժամանակավոր միջոց է։ Մանուելը կվերադառնա»,-ասել է լեգենդար դարապսապահը։
Խոսելով խորվաթ դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչի հնարավոր տրանսֆերի մասին՝ Կանն ասել է։
«Այն մարդը, ով կանգնեցրեց Բրազիլիային, ինձ համար հերոս է:
Խորվաթները շատ գրագետ և պատրաստված թիմ են: Նրանց հետ բոլորի համար հեշտ չի լինի։ Կարող է հաղթել Արգենտինային. Իհարկե, Լիվակովիչը գովասանքի է արժանի։
Նման դարպասապահը պետք է խաղա թոփ-ակումբում։ Չեմ կասկածում, որ նոր մրցաշրջանում այդպես կլինի։ Բայց միևնույն ժամանակ նա չի մտնում մեր հետաքրքրություների մեջ»,- ասել է «Բավարիայի» գլխավոր տնօրենը։