Լոթար Մաեուսը խոսել է Լիոնել Մեսսիի՝ Աշխարհի առաջնության հանդիպումներում իր ռեկորդը գերազանցելու հնարավորության մասին։
Այս պահին արգենտինացի հարձակվողն իր ակտիվում ունի 24, իսկ Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպանը՝ 25 խաղ։ Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում Մեսսին կարող է մասնակցել ևս երկու հանդիպման՝ Խորվաթիայի հետ կիսաեզրափակիչին և հնարավոր եզրափակիչ կամ երրորդ տեղի համար խաղին։
«Ես ուրախ եմ Մեսսիի համար։ Նա հիանալի մարզիկ է՝ փայլուն կարիերայով։ Նա մեր ժամանակների ամենակատարյալ ֆուտբոլիստն է»,- Մատեուսի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Արգենտինա — Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։