Հարձակվող Արմանդո Բրոյան դժվար թե այս մրցաշրջանում կրկին խաղադաշտ դուրս գա «Չելսիի» կազմում։
Ինչպես հայտնում է Evening Standard-ը, «Ասթոն Վիլլայի» հետ ընկերական խաղից հետո (0։1) 21-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք։ Ֆուտբոլիստը վիրահատության կարիք ունի։
Սպասվում է, որ ալբանացի խաղացողը խաղադաշտ դուրս չի գա մինչեւ ամառ։
Բրոյան Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։