NBA-ի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակը կկրի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի անունը։ Այս մասին հայտնում է լիգայի կայքը։
«Մեր գավաթների նոր հավաքածուն նվիրված է NBA-ի պատմության մեծագույն և ամենաազդեցիկ խաղացողներից մի քանիսին: Յուրաքանչյուր մրցաշրջանում մեծարելով լիգայի լավագույն խաղացողներին՝ մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում լեգենդներին, ովքեր մարմնավորում են այս հեղինակավոր մրցանակները»,- ասել է NBA-ի տնօրեն Ադամ Սիլվերը:
Ներկայացվել են նաև ևս հինգ գավաթներ։ Գավաթը, որը կշնորհվի հանդիպումների վերջում իրեն լավագույնս դրսևորած խաղացողին, կկոչվի Ջերի Ուեսթի անունով: