«Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերը համաձայնել է պայմանագրին Մյունխենի «Բավարիայի» հետ։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, պայմանագիրը նախատեսված կլինի հինգ տարով։
Ֆուտբոլիստը մյունխենյան ակումբին կմիանա 2023 թվականի ամռանն՝ անվճար տրանսֆերով, երբ ավարտվի նրա պայմանագիրը Լայպցիգի հետ։
25-ամյա ավստրիացին ավելի վաղ հրաժարվել էր տեղափոխվել «Չելսի» և մտադիր է միանալ մյունխենյան ակումբին:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լայմերը անցկացրել է 4 հանդիպում և չի աչքի ընկել արդյունավետ գործողություններով։