«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Պորտուգալիայի ազգային հավաքականը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան Մոուրինյոյին առաջարկում է համատեղել աշխատանքը հավաքականում և ակումբում։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը դուրս մնաց ԱԱ-2022-ից, պարտվելով Մարոկկոյի թիմին: