«Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Անգլիական ակումբը 110 մլն եվրո է առաջարկել խորվաթ պաշտպանի համար։ Բացի գումարից, պայմանագրում ներառված կլինի կետ, ըստ որի՝ գերմանական ակումբը ֆուտբոլիստի հետագա վաճառքից կստանա տրանսֆերի գումարի 20 %-ը։
Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ։ Ակումբները նույնպես բանակցություններ են վարում։
Գվարդիոլն այս օրերին Խորվաթիայի հավաքականի կազմում մասնակցում է աշխարհի առաջնությանը։ Խորվաթներն այսօր ԱԱ 2022-ի կիսաեզրափակչում կմրցեն Արգենտինայի հավաքականի հետ։
Խաղի սկիզբը՝ 23։00։