Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի 2023-ի հունվարին։ Այս մասին հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան (CBF):
Մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ CBF-ի ղեկավար Էդնալդո Ռոդրիգեսն ինքն է զբաղվում նոր մարզչի փնտրտուքներով։ Նա կազմակերպության անունից ոչ մեկի չի երաշխավորել զբաղվել այդ գործով։
Նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի հունվարին։