Կառլո Անչելոտին չի դիտարկում «Ռեալից» հեռանալու տարբերակը։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ մարզիչը լիովին կենտրոնացած է թիմի աշխատանքի վրա։ Նա մտադիր է ակումբում մնալ մինչև պայմանագրի ավարտ՝ 2024 թվական և, գուցե, երկարաձգի այն։
Ո՛չ «Ռեալը», ո՛չ Անչելոտին չեն դիտարկում համագործակցությունը ժամանակից շուտ դադարեցնելու տարբերակները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան ուզումէ հրավիրել իտալացի մասնագետին, իսկ նա պատրաստ է 2023-ի հունիսից անցնել նոր աշխատանքի։