Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական գրառումն է արել սոցցանցերում։ Ֆուտբոլիստը ինստագրաման էջի սթորիս բաժնում լուսանկար է հրապարակել, որի վրա 3 բառ է գրված․
«Իրականության 3 ասպեկտ․ ցավ, անորոշություն ու մշտական աշխատանք»։
Ցավը, կարծես, արտահայտում է Պորտուգալիայի՝ ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Մարոկկոյից կրած պարտությունը, իսկ անորոշությունը՝ ակնարկ ապագայի հանդեպ։