«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր թիմակից Օլիվյե Ժիրուի մասին։
«Ժիրուն պրոֆեսիոնալ է։ Նա շատ լուրջ է թե՛ որպես մարդ, թե՛ ֆուտբոլիստ։ Ես Ժիրուի կուռքն եմ, նույնիսկ եթե նա դա չի ասում։ Ես նրա համար օրինակ եմ, նույնիսկ եթե նա այդ մասին չի պատմում։ Կարծում եմ՝ նա արդեն գիտի ինչ պիտի անի, որ իրեն լավ զգա։
Երբ ֆուտբոլիստը այդ տարիքի է հասնում, նա կամ արդեն գիտի ինչ անի, որ շարունակի խաղալ, կամ ավարտում է կարիերան։ Ժիրուն մեծ պրոֆեսիոնալ է, ու դա լավ է թիմի համար, այնպես որ երիտասարդ խաղացողները ևս մեկ օրինակ ունեն։ Նրանք նայում են նրան, Կյաերին, ինչպես ինձ, և դա կարևոր է»,- Իբրայի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։