Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ բրազիլացի Ռոնալդոն խոսել է Նեյմարի մասին։
«Նա շատ վստացած է Բրազիլիայի արդյունքներից։ Նրա համար նորմալ է հիմա դա զգալը, բայց վստահ եմ, որ նա ավելի ուժեղ կվերադառնա ու կշարունակի խաղալ Բրազիլիայի հավաքականում։ Նա դեռ երիտասարդ է ու կարող է մասնակցել մյուս աշխարհի առաջնությանը։
Հպարտանում եմ Բրազիլիային նրա ցույց տված հավատարմությամբ վերջին 6 ամիսներին։
Նա գերազանց անցկացրեց առաջին խաղը, կոճի վնասվածք ստացավ ու մեծ զոհողությունների գնաց, որ նորից խաղա հավաքականում։ Դա մեզ համար շատ կարևոր է, ու հույս ունեմ, որ նա շուտով կվերադառնա ու ավելի ուժեղ կդառնա»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում COPE-ը։