Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռաֆաել Վարանը խոսել է իր թիմի նպատակների մասին ԱԱ-2022-ում։
«Մենք արդեն գերազանց ելույթ ենք ունեցել մրցաշարում։ Եթե անկեղծ ասեմ, մեր հավաքականի համար միշտ հատուկ նշաձող է եղել․ հաղթել աշխարհի առաջնությունը։ Հենց դա է եղել մեր նպատակը մրցաշարի ամենասկզբից։
Իհարկե, այն փաստը, որ մենք դուրս ենք եկել կիսաեզրափակիչ, արդեն գոհացնող է, որովհետև դրան հասնելը հեշտ չէ։ Մրցակիցների մակարդակն աճում է, բոլոր թիմերը ողջ ուժով պայքարում են։ Բայց մեր իրական նպատակը մեկն է՝ հաղթել աշխարհի առաջնությունը»,- Վարանի խոսքերն է փոխանցում AS-ը։
Մրցաշարի կիսաեզրափակչում ֆրանսիացիների մրցակիցը Մարոկկոյի հավաքականն է։