Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը խոսել է ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում Արգենտինայի դեմ սպասվող խաղի մասին։
«Երբ մենք խաղում ենք Խորվաթիայի համար, մեզ համար դա հիանալի է, այս մարզաշապիկը հագնելը սուրբ գործ է։ «Ռեալում» էլ կա այդ ԴՆԹ-ն․ միշտ գնալ մինչև վերջ և չհանձնվել։ Խորվաթիայում էլ այդպես է։ Այս երկիրը շատ բանի միջով է անցել և մենք այլ բնավորություն ենք ստեղծել այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել։ Եվ դա մեզ օգնում է։
Ի՞նչ եմ մտածում Արգենտինայի հետ կապված սկանդալի մասին։ Ես դա չեմ տեսել, մենք մեզ վրա ենք կենտրոնացած, մնացածը մեզ համար նշանակություն չունի։ Մենք Արգենտինային ու Մեսսիին հարգանքով ենք նայում, բայց առանց վախի։ Ֆուտբոլում վախ գոյություն չունի»,- Մոդրիչի խոսքերն է փոխանցում AS-ը։
Ինչպես ավելի վաղ գրում էին ԶԼՄ-ները՝ Արգենտինայի հավաքականը «կեղտոտ ծրագիր» է պատրաստել Խորվաթիայի հետ հանդիպման համար։ Նշվում էր, որ արգենտինացիներին հանձնարարվել է սադրել խորվաթ ֆուտբոլիստներին և դուրս թողնել նրանց ռիթմից։